Foto

Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվել

Հունիսի 19-ին՝ ժամը 02։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։

Մասամբ այրվել են Nissan և հարակից կայանած BMW մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։ Հրդեհի տարածումը հարակից ավտոմեքենաներ կանխվել է։