Իսրայելը չի դիմանա Իրանի հետ երկար պատերազմի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությունը, փոխանցում է SNN-ը։
«Չնայած մենք փոքր վնաս ենք կրել, սակայն սիոնիստ թշնամին ռազմավարական տեսանկյունից ի վիճակի չէ դիմակայել և դիմանալ երկար պատերազմի։ Այս ռեժիմը, այս սիոնիստ թշնամին կպարտվի։ Սիոնիստական ռեժիմի ողնաշարը կկոտրվի», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։