Foto

«Ես ինձ համարում եմ Հայաստանի քաղաքացի, ուրիշ անձնագիր չունեմ». Գարիկ Մարտիրոսյան

«Ամբողջ կյանքում երազում էի դառնալ բժիշկ, բայց փառք Աստծո երազանքս չկատարվեց ու իմ փոխարեն աշխատում են լավ բժիշկներ»,- «50 հարց 50 պատասխան» հաղորդման շրջանակներում պատմել է հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու իր  մասին մի քանի բացահայտումներ արել:

Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը.

«Մարդկանց մեջ ամենաշատն ինձ նյարդայնացնում է հիմարությունն ու տգիտությունը:

Ես Ինստագրամից դուրս եմ եկել 4 տարի առաջ, ֆեյսբուքում ընդհանրապես չեմ եղել և կոչ եմ անում, որ համացանցում իմ անունից տարբեր կեղծ էջերից ինչ-որ ինֆորմացիաներ են տարածում՝ չհավատա՛ք: Ես ո՛չ Տիկ տոկում, ո՛չ Ինստագրամում, ո՛չ էլ Ֆեյսբուքում չկամ:  

Երևանը շատ եմ սիրում և այն անհամեմատելի քաղաք է ինձ համար:

Երևանում կա հատուկ մթնոլորտ, որ ոչ մի քաղաքում չկա:

Ես չեմ համարում, որ վերջնականապես տեղափոխվել եմ ՌԴ, ես ինձ համարում եմ Հայաստանի քաղաքացի և երևանցի, մինչև այսօր ուրիշ անձնագիր չունեմ»,- ասել է Գարիկ Մարտիրոսյանը: