Foto

Իրանի կիբերոստիկանությունը կոչ է արել բնակիչներին չպատասխանել արտասահմանից եկող զանգերին

Իրանի կիբերոստիկանությունը՝ FATA-ն, կոչ է արել բնակիչներին չպատասխանել օտարերկրյա համարներից եկող հեռախոսազանգերին։ Այս մասին հաղորդում է IRIB-ը։

Իրանի կիբերոստիկանությունը հայտարարել է, որ նման զանգերը հոգեբանական պատերազմի միջոց են և խորհուրդ է տվել քաղաքացիներին զգոն լինել։

Իրանի և Իսրայելի միջև սրվող հակամարտության ֆոնին` Իսլամական Հանրապետության բնակիչները սկսել են իրենց հեռախոսներին հաղորդագրություններ ստանալ, որոնցում մարդկանց կոչ են անում պաշարներ ձեռք բերել։ FATA-ն ընդգծել է, որ դրանք նպատակ ունեն խուճապ տարածել հասարակության մեջ։