Foto

Իսրայելը հայտնել է 9 իրանցի գիտնականի մահվան մասին՝ երկրին իր հասցրած հարվածների հետեւանքով

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հրապարակել է Իրանի միջուկային ծրագրի դեմգործողության ընթացքում ուրբաթ առավոտյանիրականացված առաջին հարվածների ժամանակզոհված ինը իրանցի միջուկային գիտնականներիանունները եւ մանրամասնել նրանց ոչնչացնելուփորձերի մասինհաղորդել է Times of Israel-ը։

Իսրայելի բանակում հավաստիացրել են, որ այդ գիտնականները նպաստել են Իրանի միջուկայինռումբ ստեղծելու ջանքերին։ Նրանց թվում են՝ Ֆերեյդուն Աբասին (միջուկային ինժեներիայի ոլորտի փորձագետ), Մոհամադ Մեհդի Թեհրանչին (ֆիզիկայի ոլորտի փորձագետ), Աքբար Մոթալեբի Զադեն (քիմիական ինժեներիայի ոլորտի փորձագետ), Սայիդ Բարջին (նյութաբանության ոլորտի փորձագետ), Ամիր Հասան Ֆահահին (ֆիզիկայի ոլորտի փորձագետ), Աբդ ալ-Համիդ Մինոուշերը (ռեակտորների ֆիզիկայի ոլորտի փորձագետ), Մանսուր Ասղարին (ֆիզիկայի ոլորտի փորձագետ), Ահմադ Ռեզա Զոլֆաղարի Դարյանին (միջուկային ինժեներիայի փորձագետ) եւ Ալի Բահուեյ Քաթիրիմին (մեխանիկայի ոլորտի փորձագետ)։

«Բոլոր գիտնականներն ու փորձագետներըորոնքոչնչացվել են, իրանական միջուկային նախագծումգիտելիքների կարեւոր աղբյուրներ էին եւ ունեինմիջուկային զենքի մշակման բազմամյա փորձ»,- նշվել է ՑԱԽԱԼ-ի հայտարարությունում։

Հայտարարության համաձայն՝ նրանցից շատերը Մոհսեն Ֆահրիզադեի՝ «իրանական միջուկային նախագծի հոր» հաջորդներն էին, որը 2020թ. սպանվեց իսրայելական ուժերի կողմից։ Զինվորականների տվյալներով՝ ինը մարդ սպանվել է Թեհրանին հասցված միաժամանակյա հարվածների ընթացքում ուրբաթ վաղ առավոտյան, հարձակումների այն նույն ալիքի ընթացքում, որոնց հետեւանքով զոհվել են տասնյակ զորահրամանատարներ, ներառյալ վեց բարձրաստիճան պաշտոնյա։