Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելիհարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկայինբանակցությունների շարունակումը կորցրել էիմաստը, հայտնել է Իրանի արտաքին գործերինախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հաղորդել է Tasnim-ը։
«Մյուս կողմի գործողությունները այս երկխոսությունըդարձրել են անիմաստ։ Անհնար է խոսելբանակցությունների պատրաստակամության մասինեւ միաժամանակ համակարգել գործողությունները՝թույլ տալով սիոնիստականռեժիմին հարվածելԻրանի տարածքին»,- լրատվամիջոցները մեջբերելեն Իրանի արտաքին գործերի նախարարությաններկայացուցչի խոսքերը։
Հիշեցնենք, որ Իրանին Իսրայելի հարվածներիցհետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որերկու ամիս առաջ Իրանին 60-օրյա վերջնագիր էր տվել «գործարք կնքելու» համար։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանը հիմա «գուցե երկրորդ հնարավորությունն ունի»։
Ավելի ուշ նա հայտնել էր, որ իրանցի պաշտոնյաներն են իրեն խնդրում գործարք կնքել, եւ վստահություն է հայտնել, որ Իսրայելի զանգվածային հարվածից հետո Իրանի հետ միջուկային գործարքի հավանականությունը մեծացել է։