Իրանը տասնյակ հրթիռներ է արձակել իսրայելական թիրախների դեմ` հերթական պատասխան հարվածների շրջանակում։
Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Իսրայելից հայտնում են օդային տագնապի ազդանշաններ հնչելու մասին։ The Times of Israel-ը հաղորդում է, որ իրանական պատասխան հարվածների հետևանքով Իսրայելում զոհվել է առնվազն 3 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Իրանական պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ երկրի զինված ուժերը սահմանային Սալմասի շրջանում խոցել են իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք հատել են երկրի օդային սահմանը։ Իրանն Իսրայելի դեմ հարվածներ է սկսել՝ ի պատասխան հունիսի 13-ի գիշերն Իսրայելի ձեռնարկած հարվածների, որոնց հետևանքով զոհվել է 78 մարդ, 320 մարդ վիրավորվել է։
Զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։