Այսօր վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Avenue Arzni հյուրատնից հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած մի քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կա նաև օպերատիվ տեղեկություն, որ ևս 2 հոգի նշված հյուրատանը ծեծի են ենթարկվել։