Այսօրվա հերթական հակաեկեղեցական գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց
արտահայտեց օր օրի եկեղեցու դեմ իր գրառումների և մի ամբողջ հակաեկեղեցական արշավի
բուն էությունը։ Նա կոչ է անում համախմբվել և ազատել Վեհարանը ներկայիս կաթողիկոսից,
ինչպես նաև պնդում է, որ Վեհափառը զավակ ունի և անհրաժեշտության դեպքում պատրաստ է
ապացուցել։ Վեհարանը ժողովրդին վերադարձնելն ինչպե՞ս է պատկերացնում վարչապետը։ Եկեղեցին Աստծո տունն է: Հոգևորականը Աստծո
և եկեղեցու սպասավորը: Ինչպե՞ս կարող
ես ինչ-որ մեկին վերադարձնել մի բան որը երբևէ նրանը չի եղել։
Կաթողիկոսին ընտրում
է Ազգային եկեղեցական ժողովը, որը, ներկայացնում է ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդին։
Այն ձևավորվում է հենց այդ տեսլականով՝ ունենալով կազմի 2/3 աշխարհիկ և 1/3՝ եկեղեցական
անդամ։ Առանձնահատուկ դերը տրված է եկեղեցական-վարչական
միավորներին՝ թեմերին, իրենց խնամատարության ներքո եղած հավատացյալների թվով։ Լավագույն
օրինակը Ազգային եկեղեցական 1999 թվականի վերջին
ժողովն էր՝ յուրաքանչյուր 25 հազար հայորդուն ներկայացնում է մեկ պատգամավոր, որը
մասնակցում է ԱԵԺ-ին։ Իշխանությունն այստեղ միջամտելու որևէ գործառույթ չունի՝ բացառությամբ
նրա, որ կարող է ներքին կարգով լեզու գտնել թեմերի առաջնորդների հետ, որպեսզի եկեղեցական անդամները չընտրեն իրենց
համար ոչ ցանկալի թեկնածուին։ Նոր ընտրությունը կարտարվում է Վեհափառի վախճանից հետո։
Ինչ վերբերում է Սփյուռքին և թեմակալ առաջնորդներին՝ այստեղ Գարեգին Բ-ի վայելած հեղինակությունն
անսպառ է։
Նիկոլ Փաշինյանի այս
արշավը դատապարտված է իր իսկ պարտությամբ։ Նա մեկ անգամ էլ նման մի արշավ սկսեց
2018թ-ին, երբ դատարանները շրջափակելու կոչ արեց՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի
խափանման միջոցը փոխելուց հետո։
Այո՛, քաղաքացիներից
շատերը միացան նրա հակասահմանադրական կոչին։ Սա քաղաքական իշխանության կողմից ուղիղ
ազդեցություն էր դատական իշխանության վրա և այն մնաց անպատիժ, քանի որ իրենք են իշխանությունը։
Այդ ժամանակ այս հակասահմանադրական և հակաօրինակ քայլը ստացվեց այն պարզ պատճառով,
որ այո՛, Փաշինյանն ուներ լեգիտիմություն և դեռ կային իշխանափոխական տրամադրությունները,
էյֆորիան, և բազմությունն ուղղակի կատարում էր իրեն տրվող բոլոր հրանագները։ Շատ լավ՝
գրեթե 100 %-ով, աշխատում էր «նախկինների և թալանը վերադարձելու» թեզերը։ Բացի այդ, այս
կամ այն կերպ հանրության ինչ-որ հատված դժգոհ էր դատարանների այս կամ որոշումներից՝
անկախ նրանից, թե դրանք սյուբեկտի՞վ են կամ օբեկտիվ։
Հիմա, երբ հաջորդ թիրախը
եկեղեցին է, կան այլ շատ ու շատ գործոններ, որոնք Փաշինյանը հաշվի չի առել։ Չկա էյֆորիկ
այդ անհասկանալի իրավիճակը և հակառակ կողմում մի կառույց է, որի նկատմամբ անձնական
խնդիր ոչ մի հավատավոր չունի, կա բարոյական գործոն՝ Աստծուն դեմ գնալ չեն կարող, եկեղեցու
դռները փակել կամ շրջափակել Վեհափառի կամ էլ ցանկացած մեկի մուտքը Մայր տաճար ոչ թե
հակաօրինական կամ հակասահմանադրական է, այլ՝ հակաբարոյական, պիղծ ու անընդունելի։ Աստծո
զավակը, հավատավորը Տիրոջից վախ է ունենում, հոգին չի վաճառում։ Այդքան սրբապիղծ ժողովուրդ
հնարավոր չէ գտնել, եթե նույնիսկ համախմբվեն բոլոր աղադավորները և բոլոր նրանք, ովքեր
պատրաստ են դրան՝ հանուն պաշտոնի և այլն։ Եկեղեցու հետևորդներն ու քրիստոնյան ողջ ժողովուրդը
և Սփյուռը կանգնելու ժողովրդի կաղքին։ Աստծո առաջնորդությամբ սեփական արժեքների պատպանությանը
ելած ժողովրդին հաղթելը բարդ է կամ, գուցե, անհնար։ Նույնիսկ անկախ այն հանգամանքից,
որ կաթողիկոսին ու եկեղեցուն իշխանությունը փորձում է տարանջատել։
Ի վերջո, վերջին հարցումների ժամանակ եկեղեցին 80% և ավելի աջակցություն ուներ, իսկ 2021թ-ի ընտրությունների ժամանակ Փաշինյանը հավաքել է 53,9 % ձայն, որը հիմա հաստատ էականորեն փոխվել է, ինիչ մասին վկայում են վերջին շրջանում արված բազմաթիվ հարցումներ։ Եկեղեցու դեմ արշավն ավելի կթուլացնի Փաշինյանի լեգիտիմությունը։
Գո՞ւցե հենց այս արշավն է դառնալու Փաշինյանի վերջին քաղաքական հարգրվանը և հայի ոգու արթնացումը։