Foto

Պուտին-Թրամփ հարաբերություններն աշխատանքային են. Լավրով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հարաբերություններն աշխատանքային են, ղեկավարները հեռախոսազրույցների ժամանակ քննարկում են էական հարցեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ապագայի ֆորում 2050» ֆորումում։

«Ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում նախագահների միջև հաստատված հարաբերությունները աշխատանքային հարաբերություններ են, դրանք որևէ նախաբանի կամ ներկայացման կարիք չունեն։ Նրանք անմիջապես անցնում են բուն թեմային իրենց կանոնավոր հեռախոսային շփումների ժամանակ։ Եվ կարծում եմ, որ այդպես էլ պետք է անել։ Միշտ ավելի լավ է ուղղակիորեն արտահայտել ձեր դիրքորոշումը, այդ դեպքում չեն լինի պատրանքներ կամ չիրականացված հույսեր», - ասել է Լավրովը։

tert.am