Foto

Որոշ օտարերկրացիների մուտքը Ռուսաստան կարող է արգելվել

Արտերկրում Ռուսաստանի շահերի դեմ վարչական իրավախախտումներ կատարած օտարերկրացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն կարգելվի։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է պատգամավոր Այրատ Ֆարախովը, ով Թաթարստանի Պետական խորհրդի պատգամավորների հետ միասին փոփոխություններ է նախապատրաստում Ռուսաստանի Դաշնության դեմ երկրից դուրս վարչական իրավախախտումներ կատարած անձանց գույքի վրա կալանք դնելու մասին օրինագծում:


Նրա խոսքով, նորամուծությունները կազդեն ինչպես ռուսների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների վրա։ Պատգամավորը մանրամասնել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող անձանց ուղղակիորեն արգելվում է մուտքը Ռուսաստանի Դաշնություն։

Նա նշել է, որ իրավախախտում հաստատելու փաստն արձանագրված է բոլոր գրանցամատյաններում։ Եթե օտարերկրացին երբևէ ցանկանա Ռուսաստան գնալ զբոսաշրջության նպատակով, ֆորումի հրավերով կամ որևէ այլ պատճառով, նրա իրավախախտումը և դատարանի որոշումը սահմանափակող գործոն կլինեն այս անձի համար՝ օգտվելու Ռուսաստանի Դաշնություն այցելելու իր իրավունքից։

lurer.com