Ֆուտբոլի Վրաստանի հավաքականը Թբիլիսիում տեղի ունեցած ընկերական խաղում մրցեց Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։
Ֆրանսիացի Վիլի Սանյոլի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը 9-րդ րոպեին խփեց իտալական «Սալերնիտանայի» պաշտպան Լուկա Լոչովշվիլին։