Foto

Ուկրաինայի նախագահի գրասենյակ․ Թրամփն ու Զելենսկին կարող են հանդիպել Կանադայում՝ G7-ի գագաթնաժողովի ժամանակ

Կիևն ակնկալում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Կանադայում կայանալիք G7-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ըստ Երմակի, հունիսի 3-ից 5-ը ԱՄՆ-ում է գտնվել առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի գլխավորած պատվիրակությունը, և նրա խնդիրների մեջ, ի թիվս այլնի, մտել է հանդիպման նախապատրաստումը։

«Մեր այցը, ի թիվս այլնի, նախապատրաստություն էր, կարծում եմ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նախագահ Թրամփի միջև Կանադայում կայանալիք G7-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպմանը, որը տեղի կունենա արդեն 10 օրից։ Սա այդ զրույցի նախապատրաստման շրջանակում կարևոր քայլերից մեկն էր», - ասել է Երմակը։

ԱՄՆ-ում առայժմ պաշտոնապես չեն հաստատել, որ հանդիպումը կկայանա։