Foto

«Ապագա չեմպիոնները» ծրագիր` Երեւանի մանկապարտեզներում

Սեղանի թենիսի Երևանի ֆեդերացիան և Երևանի քաղաքապետարանը «Ապագա չեմպիոնները» խորագրով սկսել են սեղանի թենիսի զարգացման ու մասսայականացման ծրագիր, որում ընդգրկված են լինելու մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները։

Ծրագիրն արդեն իրականացվել է Դավթաշեն և Քանաքեռ-Զեյթուն համայնքների երկու մանկապարտեզում։

Մանկապարտեզներին հատկացվել է նախակրթական տարիքի երեխաների համար նախատեսված մարզագույք, իսկ հատուկ վերապատրաստում անցած մարզչի ներգրավմամբ երեխաները պարբերաբար անցկացնում են սեղանի թենիսի խաղաֆիկացված մարզումներ։