Foto

ԿԳՄՍ–ն շրջաբերական գրություն է ուղարկել դպրոցներին

ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել հանրակրթական ուսումնական հաստատություններին, համաձայն որի՝ ուսումնական տարվա ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրերի ընթացքում:

Գնահատականների ամփոփման առաջնահերթությունը պետք է տալ 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններին՝ կիսամյակների ավարտական քննությունները պատշաճ կազմակերպելու նպատակով: