Foto

ՈՒԵՖԱ-ն սպառնում է զրկել «Բարսելոնային» միավորներից

«Բարսելոնան» շարունակում է ֆինանսական խնդիրներ ունենալ։ Կատալոնական ակումբը կարող է պատժամիջոցների ենթարկվել ՈՒԵՖԱ-ի կողմից՝ ֆինանսական կանոնների խախտման պատճառով։

Բրիտանական The Times տվյալներով, «Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է խախտել եվրոպական ֆուտբոլի կանոնակարգը՝ ՈՒԵՖԱ-ին մոլորեցնելով ոչ նյութական ակտիվների վաճառքից ստացված եկամտի հարցում։ Հենց սա է թույլ տալիս «Բարսելոնային» մեծացնել իր տրանսֆերային հնարավորությունները։

Sport.ru-ն գրում է, որ դեռևս 2024 թվականի աշնանը «Բարսելոնային» պարտադրվել էր վճարել 500,000 եվրո տուգանք ֆինանսական խարդախության համար: Ակումբը բողոքարկել էր այս որոշումը Սպորտային արբիտրաժային դատարանում (CAS), սակայն նրա բողոքարկումը մերժվել էր։ Ֆինանսական արդար խաղի կանոնների կրկնակի խախտման դեպքում ակումբը կարող է տուգանվել մի քանի միավորով 2025/2026 թվականների Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլում, ինչպես նաև զրկվել Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար նախատեսված թիմի մի մասից:

Աղբյուրը`Panorama.am