Ուկրաինան կարծում է, որ ռուսական ռազմական օդանավակայանների դեմ գործողությունը կարող է հանգեցնել իր դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացման։ Այս մասին հայտնում է The Economist թերթը՝ վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային։
«Ուկրաինացի պաշտոնյաներից մեկը խոստովանել է, որ գործողությունը կապված է արևմտյան գործընկերներին Կիևից հեռացնելու ռիսկի հետ»,- ասվում է հոդվածում։
Հրատարակության աղբյուրի համաձայն՝ հավանականություն կա, որ տեղի ունեցածը Ուկրաինայի համար դառնա «Սինոպ»։ Խոսքը վերաբերում է 1853 թվականի Սինոպի ճակատամարտին, երբ ռուսական սևծովյան նավատորմը փոխծովակալ Պավել Նախիմովի հրամանատարությամբ ջախջախեց թուրքական էսկադրիլիային։