ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել է մասնակցելու հունիսի 24-25-ը Հաագայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է Algemeen Dagblad թերթը։
Առայժմ հայտնի չէ, թե գագաթնաժողովի որ միջոցառումների վրա է տարածվում հրավերը։
Դիվանագիտական շրջանակներիաղբյուրները հնարավոր են համարել, որ Ուկրաինայի առաջնորդին ընթրիքի կհրավիրեն թագավորական պալատում, որտեղ ներկա կլինեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի երկրների այլ ղեկավարներ: