Foto

«Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նպատակ ունի առաջիկայում փողոցում պայքարի նոր փուլ սկսել: Բագրատ Սրբազանն ու իր թիմակիցներն այս ժամանակահատվածում կոնկրետ պլաններ են գծում՝ հայրենի իշխանությունների հրաժարականի պահանջով:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Բագրատ Սրբազանից պարզել՝ արդյո՞ք ինքն ու իր թիմը պատրաստվում են մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ ո՞ր քաղաքական ուժի հետ:

Սրբազանը հայտարարեց, որ ինքը չի պատրատվում որեւէ ընտրության մասնակցել Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների հետ. «Ես ընտրություններին չեմ պատրատվում որեւէ ձեւով մասնակցել: Դու չես կարող չափվել չարիքի հետ, հոգեւոր ընկալմամբ դու չես կարող լեգիտիմացնել չարիքին, ասես՝ դու էլ մեկն ես, ես էլ մեկն եմ, արի՛ գնանք մրցենք… Ո՛չ, մեր Տերը այդպես չի վարվել չարիքի հետ: Մի բան է արել՝ նախ արհամարհել է, հետը երբեք ուղիղ չի խոսել, հետո ասել է՝ անցի՛ր, կորի՛, կորսվի՛ր այստեղից: Չարիքի հետ երբեք մի՛ մրցիր», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է Սրբազանը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ    «Ժողովուրդ»  թերթի՝ 06․ 06․ 25 թ համարում։