Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել այս ամիս Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի ժամանակ, Bloomberg-ի փոխանցմամբ` հայտարարել է Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարը նշել է, որ իր գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոն կատարած վերջին այցի ժամանակ ակտիվորեն աշխատում էր երկու առաջնորդների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։
«Մեր այցը, ի թիվս այլ բաների, նախապատրաստություն էր Զելենսկու և Թրամփի միջև Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպմանը», - ասաց Երմակը։