Foto

Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր

Խելոք, համեստ, աննկարագրելի լավ երեխա էր։ Այսպես են բնութագրում երեկ կայծակնահարության հետևանքով մահացած զինծառայող Նարեկ Մարգարյանին։

Տղան Լոռու մարզի Տաշիր համայնքից է, մեկ ամսից զորացրվելու էր։ 

«Սոցիալապես անապահով ընտանիքից էր, մայրը միայնակ էր մեծացրել իրեն ու հաշմանդամություն ունեցող եղբորը»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանը։

Նա պատմեց, որ Նարեկին ու եղբորը մայրը ծայը ծայրին հասցնելով է պահել, տղան մեկ ամսից պետք է զորացրվեր։

«Մայրը «Կարիտասում» է աշխատում, մի տղա էլ ունի, որն իններորդ դասարանում է սովորում»,- նշեց մեր զրուցակիցը։

«Նարեկի մահվան բոթը քարացրել է հարևաններին, բոլորը միաբերան ասում են՝ խեղճ մայրը մենակ մնաց, անհամբեր սպասում էր, որ որդին գա, իրեն թև ու թիկունք լինի։ Խեղճը հազար նպատակ ուներ կապված Նարեկի հետ։ Էն էլ «կարկուտը ծեծած տեղն ա ծեծում»»,- ասաց ընտանիքի հարևաններից մեկը։

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը: 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։