Foto

«Տոտենհեմը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Անգե Պոստեկօղլուին, որի գլխավորությամբ թիմը վերջերս նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկօղլուն հեռացվել է իր պաշտոնից: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝  մարզչին աշխատանքից ազատելու որոշումը կայացրել է լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևին։ Ըստ աղբյուրի՝ «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ, ամենայն հավանականությամբ, կդառնա «Բրենտֆորդի» ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը։

Նշենք, որ 2024/25 մրցաշրջանում Պոստեկողլուն «Տոտենհեմին» տարավ Եվրոպա լիգայում պատմական հաղթանակի՝ նվաճելով ակումբի առաջին գավաթը 2008 թվականից ի վեր։ Սակայն Պրեմիեր լիգայում «խթանները» ավարտեցին մրցաշրջանը ընդամենը 17-րդ հորիզոնականում։