SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Օձունի ֆուտբոլի դաշտում անչափահասի են ծեծի ենթարկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 55-ամյա կինը հայտնել է, որ մայիսի 28-ին՝ ժամը 16։00-ից մինչև 19։30-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի բնակիչներ 11 և 9-ամյա եղբայրնները Օձուն գյուղի ֆուտբոլի դաշտում անհիմն վիճաբանել են իր 12-ամյա որդու հետ, քաշքշել վերջինիս, պատռել հագին եղած հագուստը, գցել գետնին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ եղբայրներին հայտնաբերելու համար։