Բեռլինը չի համարում Ռուսաստանի Դաշնությանռազմական պարտությունը որպես Ուկրաինայումպատերազմի ավարտ եւ նպատակ ունի ապահովելՈւկրաինայի ռուսական հետագա ագրեսիայից պաշտպանվելու կարողությունը, Süddeutsche Zeitung թերթի հարցազրույցում ասել է Գերմանիայիարտգործնախարար Յոհան Վադեֆուլը։
«Իմ կարծիքով՝ ի սկզբանե պարզ էր, որ այսպատերազմը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցություններով»,- մեջբերել էթերթը Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը։- Ճիշտէ մի բան. լիակատար պարտություն՝ միջուկայինզենքով Ռուսաստանի կապիտուլյացիայի իմաստով, սպասելի չէր։ Այս առումով մենք հիմա մի քիչ ավելիազնիվ ենք դարձել»։
Վադեֆուլի խոսքով՝ Ուկրաինան հնարավորությունունի ամուր բանակցային դիրքերում կանգնելպատերազմի ավարտի վերաբերյալ Ռուսաստանիհետ սպասվող բանակցություններում։
«Մեզ համար կարեւոր է, որ Ուկրաինան կայացնի այսորոշումը, այլ ոչ թե ուրիշներն այն կայացնեն իրփոխարեն»,- ընդգծել է նախարարը։
Մեկ շաբաթ առաջ Վաշինգտոն այցելած ԳերմանիայիԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ըպատժամիջոցների միջոցով կաջակցի Մոսկվայիվրա ԵՄ ճնշումներին։ Միեւնույն ժամանակ, բաց էմնում Ուկրաինային ԱՄՆ ապագա օգնության հարցը, եւ դա պետք է ԵՄ-ին մղի նոր գործողությունների, կարծում է նախարարը, գրել է Deutsche Welle-ն։
Միեւնույն ժամանակ, նա զգուշացրել է ռուսական«ռազմական մեքենայի» հզորությանգերագնահատումից։
«Ի վերջո, նա երեք տարի է ծախսել՝ փորձելով հասնել այն նպատակին, որին Պուտինը ցանկանում էր հասնել ընդամենը մի քանի օրվա ընթացքում»,- նշել է Վադեֆուլը։