Foto

Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, երբ դիակները ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Եկեղեցին թիրախավորելու հայտարարություններին ու գործողություններին։ «Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, երբ դիակները ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում։ Ու դա առաջին հերթին մեր մեղավորություն է, որ այդ քաղաքական դիակը դեռեւս հավաքված չէ»,- ասաց նա։ Մամիջանյանը հիշեցրեց, որ մայիսի 22-ին Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մայիսի 29-ի կառավարության նիստում այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածը, իսկ այսօր արեց մի գրառում։ «Ես շատ ուզում եմ, որ այս գրառումը կարդան ՔՊ պատգամավորները, ում ճնշող մեծամասնությունը վստահաբար մկրտված է Հայ Առաքելական եկեղեցում, ովքեր պսակադրություն են անցկացրել եկեղեցում, կյանքի ամենածանր պահերին դիմել են հավատքին, կրոնին, եկեղեցուն։ Կարդան բոլոր այն մարդիկ, ովքեր հիմա անում են ամեն ինչ, որ ինքը մնա իշխանության՝ ուժայինները, իրավապահ մարմինները։ Կարդան ու իրենք իրենց մեջ պատասխանեն մի հարցի՝ իրենք դրա տակ մտնել պատրա՞ստ են»,- ասաց նա։