Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ բանակցություններ վարելու ուկրաինական կողմի հետ։
Վաղը Թուրքիայում սպասվում է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը. Զելենսկին ավելի վաղ հաստատել էր Ուկրաինայի մասնակցությունը հանդիպմանը։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն հրադադարի մասին հուշագրի նախագիծը։ Հայտնի է, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորեն նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, ինչպես նախորդ հանդիպմանը՝ մայիսի 16-ին։