Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան սեպտեմբերին կայցելի Միացյալ Նահանգներ և ելույթ կունենա ՄԱԿ-ում կայանալիք հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, սա կլինի Սիրիայի նախագահի առաջին ելույթը ՄԱԿ-ում վերջին 60 տարվա ընթացքում։
Ապրիլին Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շայբանին իր երկրի նոր դրոշը բարձրացրել էր Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Նա այդ պահն անվանել է «պատմական»։ Դիվանագետի խոսքով՝ սիրիացիներն այս քայլին սպասել են 14 տարի։