Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Պրիշտինա, որտեղ հունիսի 6-ին «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում անցկացնելու է առաջին ընկերական հանդիպումը Կոսովոյի ընտրանու դեմ: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Հանդիպման մեկնարկը ժամը 21:00-ին է (Երևանի ժամանակով):
Հունիսի 7-ին ազգային հավաքականը կմեկնի Պոդգորիցա: Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: