Երեկ՝ հունիսի 4-ին դերասանուհի Անի Խաչիկյանը նշել է ծննդյան 32-ամյակը: Նա ինստագրամյան իր էջում հրապարակում է արել՝ շնորհակալություն հայտնելով իր կյանքում հանդիպած բոլոր մարդկանց:
«Երեկ լրացավ արևի 32-րդ պտույտը, ինչ իմ ճամփորդությունը շարունակվում է Երկիր մոլորակի վրա և ես շնորհակալ եմ:
Յուրաքանչյուրս ունենք և ընթացս էլ ստեղծում ենք մեր հետագիծը, մեր ճանապարհը, մեր ուղեցույցերն ու քարտեզները:
Յուրաքանչյուրս ունենք մեր վերելքներն ու անկումները, երազանքները, հիասթափությունները, ցավերը, սերերը, թուլությունները, առավելություններն ու այս վայրիվերումների մեջ ոչ մեկս ոչ առաջինն ենք, ոչ վերջինը, ոչ մեկս բացառիկ չենք և բոլորս ունենք այս ամենի միջով անցնելու մեր բացառիկ կերպերը:
Իմ բացառիկ կերպերը մարդիկ են, իմ ճանապարհի մարդիկ, ինձ հանդիպած ու հեռացած, իմ ձեռքը բռնած կամ թևերս կոտրած, ինձ սեր տված ու առած, ինձ հետ տեսնող կամ ինձ տեսնել ստիպող:
Ես շնորհակալ եմ իմ հետ մնացող իմ մարդկանց, իմ հոգիներին, որոնք անցել ու անցնում են իրենց ճանապարհները իմին խառնած, զուգահեռ, խաչվելով, չշեղող, չլղոզված, հոգատար, բացարձակ սիրով, անմնացորդ, անդավաճան:
Ես ձեզ սիրում եմ, ես բախտավոր եմ, որ դուք ձեր սրտում ինձ համար պահած այդքան տեղ ունեք, որ ինձ կվերադարձնեք ինքս ինձ ձեր սիրով, եթե անգամ ես ինձ կորցնեմ, դուք շնորհավորում եք ինձ, որ եկել եմ, ես շնորհավորում եմ ինձ ,որ հանդիպել եմ այստեղ ձեզ»,- գրել է Անի Խաչիկյանը: