ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին գրառումներ է արել՝ անդրադառնալով հոգեւորականներին եւ նրան վերաբերյալ իր աղմկահարույց գրառմանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Խորհրդային Միության ժամանակ մի անեկդոտ կար։ Կարմիր հրապարակում թռուցիկներ են գտնում, որոնց վրա գրված է․ «Քաղբյուրոյին գնդակահարել, Կրեմլի պատերը ներկել կանաչ»։ Հայկական ռադիոն արձագանքում է․ «Իսկ ինչու՞ կանաչ»։
Հիմա որքան հասկանում եմ, մայիսի 29–ի իմ մի գրառման արձագանքը հետեւյալն է․«Իսկ ինչու՞ դոմփել»։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել։
Իսկ առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունները «սրբազանների» մասին հետագա գրառումներում նկատի կունենամ»։
Բացի այդ Փաշինյանը կրկին Աստվածաշնչից մեջբերում է արել.
«8 Թագաւորն իր յոյսը դրեց Տիրոջ վրայ,
եւ Բարձրեալի ողորմութեամբ նա չի սասանուի:
9 Թող ձեռքդ անպակաս լինի քո թշնամիների վրայ,
եւ աջդ հասնի բոլոր քեզ ատողներին:
10 Երբ դու երեւաս,
նրանց հրաբորբոք հնոց կը դարձնես.
Տէրն իր զայրոյթով կը խռովի նրանց,
եւ հուրը նրանց կը լափի:
11 Երկրից կը կորչի պտուղը նրանց,
իսկ մարդկանց որդիներից՝ սերունդը նրանց:
12 Չարամտութեամբ խոտորուեցին քեզնից, դաւեր նիւթեցին,
բայց չեն կարող իրագործել դրանք:
13 Դու նրանց հալածական կ՚անես,
եւ նրանց երեսը կ՚ուղղես քո հաւատարիմների կողմը:
Սաղմոս 20․8-13