Foto

Լիտվայի փոխարտգործնախարարը Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատել է իր երկրի աջակցության շարունակականությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացին

Մայիսի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության փոխարտգործնախարար Յուլիուս Պրանևիչյուսին:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը և անդրադարձել երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցերի։ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել Լիտվայի կողմից ցուցաբերվող աջակցությունը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում: Փոխարտգործնախարարն իր հերթին վերահաստատել է իր երկրի  աջակցության շարունակականությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացին:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: