Foto

Փաշինյանն ինչքան ավելի խրոխտ է «ինքնիշխանականության» մեջ, այնքան մեծ է ապագա աղետի մասշտաբը. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանը ազդարարում է մեծ աղետի մասին...Այս մասին իր էջում գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ», - այսօր Սարդարապատում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Փաստորեն մինչև այսօր բոլոր պետությունների ղեկավարները, ովքեր հաղթանակների ու ազգային վերածննդի միջոցով են պատկերացրել պետության հզորությունը, սխալվել են:

Պարզվում է՝ պետք է անցնես նվաստացուցիչ պարտության, ազգային ողբերգության միջոցով, որպեսզի «ավելի պետություն», «ավելի ինքնիշխան», «ավելի անկախ» լինես:

Փաշինյանն ինչքան ավելի խրոխտ է «ինքնիշխանականության» մեջ, այնքան մեծ է ապագա աղետի մասշտաբը...»,-գրել է նա: