Իլհամ Ալիևը օկուպացված Բերձորում առիթը բաց չի թողել՝ խոսելու Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների մասին:
Ալիևը հայտարարել է, թե այսպես կոչված Արևմտյան Զանգեզուրը իբր անջատվել է Ադրբեջանից և միացվել Հայաստանին՝ այն կոչելով մեծ անարդարություն։
Հիշեցնենք, որ Բաքվում են գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը: Նրանք արդեն ազդարարել են երեք պետություն՝ մեկ ազգ օրակարգի մասին։