Շակիրան ընկավ բեմում, բայց փայլուն ելույթը գերեց Մոնրեալը (տեսանյութ)
Շակիրան կրկին ապացուցեց, թե ինչու է համարվում համաշխարհային պոպ երաժշտության լեգենդ։
Մայիսի 20-ին՝ Մոնրեալում կայացած իր համերգի ընթացքում, երբ նա կատարելիս էր հանրահայտ «Whenever, Wherever» հիթը, երգչուհին սայթաքեց ու ընկավ բեմում։ Սակայն ոչ մի պահ Շակիրան չկորցրեց վստահությունն ու պրոֆեսիոնալիզմը․ նա ժպիտով վեր կացավ ու շարունակեց ելույթը՝ կարծես ոչինչ չէր եղել։
Դահլիճը պայթեց ծափողջյուններից՝ աջակցելով իրենց սիրելի արտիստին։ Եվ այո, նույնիսկ անկումները կարող են դառնալ վերելքի սկիզբ, երբ բեմում կանգնած է Շակիրան։