Foto

Հնդկաստանը և Պակիստանը երկարաձգել են հրադադարի ռեժիմը

Հնդկաստանը և Պակիստանը երկարաձգել են հրադադարը մինչև մայիսի 18-ը։ Այս մասին հայտարարել է Պակիստանի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը, նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Խորհրդարանում ելույթ ունենալով՝ Դարը պարզաբանել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել երկու երկրների ռազմական գործողությունների հրամանատարների միջև մայիսի 14-ին տեղի ունեցած նոր հեռախոսազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ առաջին նման զրույցը տեղի է ունեցել մայիսի 10-ին։

«Մայիսի 14-ի բանակցությունների արդյունքում հրադադարը երկարաձգվել է մինչև մայիսի 18-ը», - Պակիստանի խորհրդարանի վերին պալատում հայտարարել էց երկրի փոխվարչապետը։

Մայիսի 12-ին Geo TV-ն հաղորդել էր, որ Պակիստանը դադարեցրել է «Բունյան-ուն-Մարսուս» գործողությունը, որը սկսվել էր Հնդկաստանի գործողություններին ի պատասխան։