Երկրի առաջնորդ ինձ եմ տեսնում, կոշտ միջոցներով եմ լուծելու երկրում ստեղծված խնդիրները: Միջոցառումներ կան, որ պետք է անել, որ այս երկիրը խելքի գա, բայց առաջինը սկսելու եմ մանկապարտեզից ու դպրոցից:
Այս մասին այսօր Armlur.am-ին ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ խոսելով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից, և պատասխանելով այն հարցին, թե ում է նա տեսնում երկրի ղեկավարի պաշտոնում։