Գերմանիայի կանցլերը Ֆրիդրիխ Մերցը Die Zeit-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Գերմանիան և նրա դաշնակիցները պատրաստ են շարժվել ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման ճանապարհով, եթե դա օրինականորեն հնարավոր լինի:
«Եթե վստահելի իրավական հիմքերի վրա գումար մոբիլիզացնելու միջոց կա, մենք դա կանենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ռուսական ակտիվների բռնագրավման հնարավորությունը ներկայումս պարզվում է։
Մերցը հավելել է, որ Եվրոպան քննարկում է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը, որոնք կազդեն էներգետիկ և բանկային ոլորտների, ինչպես նաև մի շարք անհատների վրա։