Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ-17 առաջնության երկրորդ ռաունդի մինի-մրցաշարի երկրորդ խաղում այսօր մրցել է Բոսնիայի և Հերցեգովինայի իր հասակակիցների հետ և 0:3 հաշվով պարտություն է կրել:
Հանդիպման հաշիվը 57-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Անես Մեհմեդովիչը, 73-րդ րոպեին բոսնիացիների առավելությունը կրկնապատկել է Քենան Վրբանը, իսկ 80-րդ րոպեին հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Մատեյ Դեկետը:
Մինի մրցաշարի առաջին խաղում Հայաստանի Մ17 հավաքականը 0:4 հաշվով զիջել էր Բելառուսին, իսկ վերջին խաղում մայիսի 18-ին կմրցի Սան-Մարինոյի Մ17 հավաքականի հետ:
Օրվա մյուս խաղում Բելառուսի Մ17 հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Սան-Մարինոյի ընտրանուն:
Անցկացրած երկու խաղերից հետո Հայաստանի Մ17 հավաքականը ոչ մի միավոր չի վաստակել և երրորդն է իր քառյակում: 6-ական միավորով առաջատարությունը կիսում են Բոսնիայի և Հերցեգովինայի ու Բելառուսի պատանեկան հավաքականները: