Foto

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Օման՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մուսկատ՝ մասնակցելու ԱՄՆ պաշտոնյաների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար:


Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

ԱՄՆ-ն և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մուսկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին՝ Հռոմում, երրորդը՝ ապրիլի 26-ին կրկին Օմանի մայրաքաղաքում։


Բանակցություններում Իրանի պատվիրակությունը գլխավորում է Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը։