Foto

Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (գույքը ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Այս մասին հայտնել են ՔԿ-ից:

Ավելի վաղ  հայտնի էր, որ այս գիշեր հրկիզել են Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել Երևանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում: «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, բենզինով լի շիշ են նետել մեքենայի սրահ, եւ ուժեղ բենզինի հոտ է գալիս մեքենայից: Բարեբախտաբար, տուժածներ չկան: