Երևանյան լճում հայտնաբերվել է որոնվող Մայա Վորյատկինայի դին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ փրկարար ծառայությունից:
«ՆԳՆ փրկարար ծառայողները մայիսի 6-ին ժամը 14:15-ի սահմաններում Երևանյան լճում՝ լճի և գետի միացման հատվածում, հայտնաբերել են որոնվող 2012 թվականին ծնված Մայա Վորյատկինայի դին և դուրս բերել ափ»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ: