Foto

Սիրիայի նախագահը կմեկնի Ֆրանսիա

Սիրիայի անցումային ժամանակահատվածի նախագահ Ահմեդ ալ Շարաան առաջին եվրոպական ուղևորությունը կկատարի: Նա կմեկնի Ֆրանսիա:

Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, այս մասին հայտնել է Սիրիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Սիրիայի նոր ղեկավարն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Թուրքիա:

Աղբյուրը՝ tert.am