Արտասահմանյան ապրանքների վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերի սահմանման հետևանքով ավտոմեքենաների համաշխարհային արտադրությունն այս տարի կնվազի 2%-ով՝ հասնելով 87,9 մլն միավորի։ Նախորդ տարվա համեմատ կարտադրվի 1,55 մլն ավտոմեքենա պակաս։ Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, ասվում է S&P Global Mobility-ի կանխատեսման մեջ։
Nikkei Asia-ի գնահատմամբ՝ այս տարի ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը կնվազի 3%-ով: Մինչ այս ԱՄՆ-ում տարեկան վաճառվում էր մոտ 16 մլն ավտոմեքենա։ Այն մեծությամբ երկրորդ շուկան է Չինաստանից հետո։ Ընդ որում, ԱՄՆ-ում վաճառվող մեքենաների գրեթե կեսը ներկրվում է։ Բացի այդ, ԱՄՆ-ն ներմուծում է ավտոպահեստամասերի 30%-ից մինչև 60%-ը, նշում է հրատարակությունը։
Ապրիլի 3-ից ԱՄՆ ներկրվող բոլոր մեքենաների վրա գործում է 25% մաքսատուրք։ Նախատեսվում է, որ մայիսի 3-ից մաքսատուրքեր կգործեն նաև ներկրվող ավտոպահեստամասերի վրա։
աղբյուրը՝ tert.am