Foto

Ավստրալիայում Լեյբորիստական կուսակցությունը հաղթում է ընտրություններում

Ավստրալիայում դաշնային ընտրություններում հաղթանակ է տանում Լեյբորիստական կուսակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sky News Australia–ն:

«Ձեր վարչապետի պաշտոնում ծառայելը իմ կյանքի ամենամեծ պատիվն է», - ասել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը Լեյբորիստական ​​կուսակցության շտաբում իր ելույթի ժամանակ։