Առաջիկայում կայանալիք ՀՖՖ Գործադիր կոմիտեի ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի համար առաջադրել է Գյումրու «Շիրակի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։









