Ինչպես DW-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, եվրոպական առաջնորդները ՌԴ հրավերով Մոսկվա չեն մեկնի։
«Կարծում եմ՝ դա սխալ կլինի։ Որովհետև ավելի լավ է, երբ բոլոր երկրներն առաջընթաց են ցուցաբերում և ցանկանում են ավարտել պատերազմը»։ Ըստ նրա՝ ավելի նպատակահարմար կլիներ հանդիպումը չեզոք վայրում՝ «ցանկացած քաղաքում, ցանկացած երկրում», քանի որ դա ցույց կտար, որ երկու կողմերն էլ պատրաստ են որևէ տեղ մեկնել բանակցությունների համար։
Վլադիմիր Զելենսկին պատասխանել է նաև DW-ի թղթակցի հարցին ԵՄ-ին Ուկրաինայի հնարավոր ասոցացված անդամակցության մասին, որը նախկինում առաջարկել էր դիտարկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Կտեսնենք։ Այժմ մենք կենտրոնացած ենք բանակցային կլաստերների բացման վրա։ Այս տարի նպատակ ունենք բացել վերջին երկու կլաստերները։ (...) Իսկ հետո՝ հաջորդ քայլը, բայց մենք մի գաղափար ունենք»,- հայտնել է Ուկրաինայի առաջնորդը՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։









