Foto

Զվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը

Գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը Թուրինում անցկացվող տղամարդկանց տարվա ամփոփիչ մրցաշարում ապահովեց կիսաեզրափակչի ուղեգիրը։ Նոյեմբերի 17-ի երեկոյան նա ամերիկացի Բեն Շելթոնին հաղթեց երկու սեթում՝ 6։2, 7։6 հաշվով։ Երկրորդ սեթի թայ-բրեյքն ավարտվեց 7։4։


Զվերևը առաջին իսկ գեյմում հաղթեց մրցակցի մատուցման ժամանակ և արագ վերահսկողություն հաստատեց խաղի նկատմամբ։ Երկրորդ սեթում Շելթոնը կարողացավ պայքարը հասցնել թայ-բրեյքի, սակայն վճռորոշ միավորները կրկին գերմանացունը եղան։ Նա առաջին մատուցումից հետո շահեց խաղարկումների 88 տոկոսը։


Սա Զվերևի յոթերորդ հաղթանակն էր Շելթոնի դեմ յոթ հանդիպումներում։ Թուրինում նա դեռ ոչ մի սեթ չի զիջել և խմբային երկու հաղթանակից հետո արդեն տեղ ունի լավագույն քառյակում։ Շելթոնը կիսաեզրափակիչ դուրս գալու համար պետք է շարունակի պայքարը վերջին խմբային խաղում։