Foto

Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան

Սահմանադրության փոփոխությունը ներքին օրակարգ է, որն ունի որոշակի դիրքավորում, ինչպես նաև միջազգային աշխարհաքաղաքական ուղերձ։ Դրա մասին նոյեմբերի 18-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք հազար անգամ ասել ենք, որ մեր առջև նման պահանջ չկա։ Մյուս կողմը հայտարարել է առևտուր անելու, համագործակցելու պատրաստակամության մասին, բայց ասել է, որ կստորագրի, երբ դա (Սահմանադրության փոփոխությունը՝ խմբ․) լինի։ Էլ ինչպե՞ս բացատրեմ»,- նշել է Միրզոյանը։