Foto

Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնի. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարիտեղակալ Ալեքսանդր Պանկինի համոզմամբ՝Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալՀայաստանի հանրաքվեն պետք է անցկացվիմինչև անդամակցության հայտ ներկայացնելը։

Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմինախաձեռնած՝ Հայաստանի համարԵվրամիությունում տեղ փնտրելու գործընթացըհանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբԵվրասիական տնտեսական միությանըմասնակցությունից ստացվող իրականօգուտներն օգտագործվում են մեկ այլինտեգրացիոն միություն անցնելուպատրանքային գաղափարը առաջ մղելուհամար»,- հայտարարել է ռուս դիվանագետը։

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակումօրինաչափ և տրամաբանական լուծում կլիներհանրաքվեի անցկացումը, որի միջոցովՀայաստանի ժողովուրդը, երկրիՍահմանադրությամբ նախատեսված կարգով,կարտահայտեր իր կամքը՝ երկրի հետագաինտեգրացիոն ուղղության վերաբերյալ։

«Ընդ որում, տրամաբանությունը հուշում է, որնախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնելժողովրդին, ապա միայն պաշտոնական հայտներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչը վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում էՀայաստանի ղեկավարությունը»,- նշել էՊանկինը։

Փոխնախարարի խոսքով՝ «եթե հայտըներկայացվի, ժողովրդի կարծիքն այլևս ոչ մեկինհետաքրքիր չի լինի»։