Foto

Հայաստանում հարգել են ռուսաստանցի օդաչուների հիշատակը

Հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականին Արցախյան պատերազմի ավարտման մասին եռակողմ հայտարարության ստորագրման օրը ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի ռուսաստանցի օդաչուների հիշատակին, գրում է Սպուտնիկ Արմենիան։
Արարատի մարզում տեղադրված հուշակոթողի մոտ տեղի է ունեցել հիշատակի արարողություն, որի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հիշեցրել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ռուսաստանցի զինծառայողների կյանք է արժեցե

Նրա խոսքով՝ այսօր շատ կարևոր է պահպանել նրանց հիշատակը, ովքեր մինչև վերջ հավատարիմ մնացին իրենց մասնագիտական և զինվորական պարտքին:

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նախիջևանի կողմից ադրբեջանցի զինվորականները խոցել են ռուսական Մի-24 ուղղաթիռը, որն ուղեկցում էր Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը։ Միջադեպը տեղի է ունեցել Երասխի մոտակայքում։ Հրթիռակոծման հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում: Զոհվել են մայոր Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինան։ Անձնակազմի մեկ այլ անդամ վիրավորվել է